2019 թ. հունվար-փետրվար ամիսներին իրականացված աշխատանքներ
• 2019 թ. հունվարի 26-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ-ի կենտրոնական կառույցում կայացավ երիտասարդության շրջանում հայրենասիրական-դաստիարակչական աշխատանքներ տանող, մարտական պատրաստությամբ զբաղվող հասարակական կառույցների և այս ոլորտի առանձին մասնագետների ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ձևավորմանն ուղղված հավաք:

• Ձևավորվել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանին նվիրված ցուցապաստառ

• Մշակվել է <Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ-ի ստորաբաժանումներում երիտասարդության հայրենասիրական դաստիարակչության ակտիվացմանն ուղղված աշխատանքային պլան։

• 2019 թ. փետրվարի 17-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ-ի երիտասարդության հետ տարվող հայրենասիրական աշխատանքների գծով ստորաբաժանման պետ, պահեստազորի փ/գ-տ Ի. Պողոսյանը հանդիպում-զրույց է անցկացնում Երևանի <Շահամիր Շահամիրյան> կրթահամալիրի սաների հետ:

• Հրատարակվել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի մասին պատմող «Հայկական քայլերգ» լրամշակված գիրքը և <Հոգեբանական պատերազմ․ հիմնական գործոնները> գիտագործնական ձեռնարկը (հեղինակ` «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության» ստորաբաժանման պետ, պահեստազորի փ/գ-տ Ի. Պողոսյան): Գրքերի առաջին օրինակները ուղարկվել են ազատագրված տարածքների, Տավուշի և այլ մարզերի սահմանապահ գյուղերի դպրոցներին, Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանին:

2019 թ. մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներ

Կիրակնօրյա պարապմունքներ <Պատանի հետախույզ> ակումբի սաների հետ

1.03. 2019 թ.
Հանդիպում <Շահամիր Շահամիրյան> կրթօջախի սաների հետ։
Հենքային որակների զարգացում երեխաների մոտ:
«Ուղեղային հրահրում» մոտեցման կիրառումը մտածողության զարգացման և նորի ստեղծման տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով:

Փետրվար 10- մարտ 6

ԱԲՕ պլակատի ձևավորման խնդրի առաջադրում, նյութերի հավաքում, պլակատի ձևավորում, տպագրություն

6.03. 2019 թ.
Հանդիպում <Շահամիր Շահամիրյան> կրթօջախի սաների հետ։
Թեմա. <Մարդկանց հոգեբանական դժվարությունները և դրանց հաղթահարման ուղիները բնածին և տեխնածին աղետների ժամանակ. տարհանման տեխնոլոգիաներ>։
Տեսական դրույթների ուսումնասիրում,
ՈւսումնականՖիլմի դիտում,
Գործնական վարժանքներ:

11.03.19

 Երևանի <Քվանտ> կրթահամալիրի տարրական  (I-IV) դասարանների աշակերտների հետ մտային, հոգեբանական, ֆիզիկական և ֆիզիոլոգիական հենքայի որակների ձևավորման գործնական դասընթացներ։

 Հանդիպում ԵՊՀ <Լեոնիդ Ազգալդյան> ուսանողական երիտասարդական ակումբի հետ:

12.03.19

Թեման՝ <Հոգեբանական պատերազմ>։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ ՈւԽ-ի հետ ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների և մարտական պատրաստության դասընթացների կազմակերպման վերաբերյալ։

14.03.19

  Երևանի <Քվանտ> կրթահամալիրի ավագ դասարանների հետ կենսապահովման և մտածողության հոգեբանական ակտիվացման դասընթացների անցկացում։

18.03.19

 Երևանի <Քվանտ> կրթահամալիրի տարրական  (I-IV) դասարանների աշակերտների հետ մտային, հոգեբանական, ֆիզիկական և ֆիզիոլոգիական հենքայի որակների ձևավորման գործնական դասընթացներ։

20.03. 19

Մշակվեց Հայաստանի ռազմամարզական ասոցիացիայի հիմնադիր անդամների քննարկմանը ներկայացվեց ասոցիացիայի կանոնադրության նախագիծը։

28.03. 19

<Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ <Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության> ստորաբաժանման պետ Ի. Պողոսյանի և Գյումրիի <Տիգրան Աբգարյան> մարտական ակումբի ղեկավար Ժ. Աբգարյանի հանդիպումը ՀՀ ՊՆ Տեղեկատվական վարչության աշխատակիցների հետ՝ քննարկելու դպրոցական ՆԶՊ առարկայի և Գյումրիում երիտասարդության մարտական պատրաստության հետ կապված խնդիրները։

28.03. 19

<Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ <Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության> ստորաբաժանման պետ Ի․Պողոսյանի հանդիպումը ՀՀ ՊՆ <Հայ Զինվոր> ամսագրի խմբագրական կոլեկտիվի հետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Երկկողմանի նպատակահարմար գտնվեց ամսագրի մոտակա համարներում հրատարակել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանին նվիրված հոդվածաշար, ինչպես նաև այստեղ ստեղծել լրատվական անկյուն՝ ինֆորմացիոն-հոգեբանական պայքարի և հոգեբանական պատերազմի թեմաների ներկայացման ձևով։

28.03. 19

<Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ Կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Ա.Թադևոսյանի, <Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության> ստորաբաժանման պետ Ի. Պողոսյանի, Գյումրիի <Տիգրան Աբգարյան> մարտական ակումբի ղեկավար Ժ. Աբգարյանի այցելությունը Երևանի 1-ին հիվանդանոցի հետվերականգնողական կենտրոն հանդիպում-զրույցը Ապրիլյան պատերազմի վիրավոր մարտիկների հետ։

29.03. 19

Արտաշատ քաղաքի ռազմամարզական <Կոմանդո> ակումբի պատանի հետախույզների երդման արարողությունը <Եռաբլուր> հուշահամալիրում՝ Ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների հարազատների, <Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ Կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ Կ. Ավագյանի, <Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության> ստորաբաժանման պետ Ի. Պողոսյանի և այլ հյուրերի մասնակցությամբ։

Հանդիպումը շարունակվեց <Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ Կենտրոնական խորհրդի շենքում՝ գեներալ-մայոր Ա. Թադևոսյանի մասնակցությամբ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանի թ. 50 դպրոցում գործող <Պատանի հետախույզ> ակումբի հետ հանդիպման, համատեղ գործնական վարժանքների անցկացման և փորձի փոխանակման վերաբերյալ։

29.03. 19

Հանդիպում-զրույց <Երիտասարդ քաղաքագետներ> ՀԿ անդամների հետ՝ <Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ Կենտրոնական խորհրդի շենքում, գեներալ-մայոր Ա. Թադևոսյանի և այլ աշխատակիցների մասնակցությամբ։

31.03.2019

<Պատանի հետախույզ> ակումբի հետ պարապմունքներ

<Հայաստանի ԴՕՍԱԱՖ> ՀՀ ՀԿ <Երիտասարդության հայրենասիրական դաստիարակություն> ստորաբաժանում

Post navigation


Թողնել պատասխան