02.03.2019 թվականին ԴՕՍԱԱՖ- ում տեղի ունեցավ մեծ հզոր համահայկական, ազգանպաստ միասնականության միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ազգային հերոս Արկադի Թադևոսյանը, գնդապետ Կարեն Ավագյանը, ,  Գեներալ- գնդապետ Տարոն Աբրահամյանը, Գեներալ-մայոր Նաիրի Ստեփանյանը, Հայրենիք-սփյուռք մշակույթային համահայկական կազմակերպության նախագահ` Արման Ավետիսյանը և մի շարք պատանի հետախույզներ:

Միջոցառման հիմքում դրված էր ռազմահայրենասիրական դաստիարակության հզորացումն ու սերտ կապը տարբեր կազմակերպությաունների հետ:

Նիստի ընթացքում հատուկ արտոնագիր շնորհվեց

  1. ,,Կոմանդո,, ռազմական մարտարվեստների և հետախուզա-հակադիվերսիոն խմբի ղեկավար`մարտարվեստների վարպետ,պրոֆեսիոնալ մարտերի չեմպիոն Արսեն Աբրահամյանին 5-րդ դան:
  2. ,,Կոմանդո,, հետախույզների կենտրոնի ավագ սերժանտ Էմմա Ավագյանին տրվեց անտոնագիր Արտաշատում ստեղծելու պատանի հետախույզների կենտրոն

Շնորհվեց նաև պատվավոր պատվոգրեր
ՀՀ ՊՆ Գեներալ – մայոր Արկադի Թադևոսյանին
ՀՀ ՊՆ Գնդապետ Կարեն Ավագյանին
Միջազգային Ակադեմիայի գեներալ-մայոր Նաիրի Ստեփանյանին
Գնդապետ Գուրգեն Հովհաննիսյանին
Կազմակերպության ղեկավար Արման Ավետիսյանին
Պատանի 4 հետախույզներին
Օվսաննա և Ալա Համակիր հետախույզներին
Հետախույզ – ասմունքող Մարիամ մելքոնյանին
Շնորհավորում ենք բոլորին և շատ ուրախ ենք , որ այս դժվարին իրավիճակում կարողանում ենք կանգնել հայ երեխաների և պատանիների կողքին և նրանց ուղղորդում հայեցի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, որը մեր կարևորագույն խնդիրներից է:
Առաջիկայում պլանավորվում է 15 կազմակերպությունների ներկայացուցիչների միասնական հանդիպումը, որին ներկա կլինեն ամեն կազմակերպություններից 5-10 ներկայացուցիչ:

2019 թ. Մարտի 2-ը

Post navigation


Թողնել պատասխան