10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) իրականացվում է համագումարի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկում է բոլոր պատվիրակների պարզ մեծամասնությունը:
10.2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի սեփականությունը վերակազմակերպումից հետո անցնում է իրավահաջորդներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.3. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի լուծարումն իրականացվում է համագումարի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի բոլոր պատվիրակների երկու երրորդը: Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո, մնացած գույքը, Համագումարի որոշմամբ սահմանված կարգով օգտագործում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխանցում է պետական բյուջե:
10.4. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի լուծարման արդյունքում մնացած սեփականությունը, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ուղղվում է կանոնադրական նպատակների իրականացմանը: Մնացած գույքի օգտագործման վերաբերյալ որոշումը լուծարային հանձնաժողովի կողմից հրապարակվում է մամուլում:
10.5. Լուծարումը համարվում է ավարտված, իսկ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը` գոյությունը դադարեցրած, այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելուց հետո:
10.6. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի աշխատակազմի աշխատակիցների վերաբերյալ փաստաթղթերը նրա լուծարումից հետո հանձնվում են պետական արխիվ` սահմանված կարգով: