ԱՐՏԱՇԵՍ ՊԵՏՐՈՍԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

(15.11.1934-29.10.1936)

Ծնվել է 1890թ. Քութաիսի քաղաքում: Նախնական կրթություն ստացել է տեղի տեղի հայկական դպրոցում, այնուհետև ռեալական վարժարանում: 1905թ. ՀՅԴ համակիր: 1907թ. Քութաիսիում իրականացրած ահաբեկչական գործողության համար 1910թ. Բաքվում  ձերբակալվում է, աքսորվում Արխանգելսկի մարզ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվում է Քութաիսիի
118-րդ հետևակային պահեստազորային գունդ, ապա տեղափոխվում Թիֆլիսի 218-րդ պահեստազորային գունդ, այնուհետև ենթասպայի կոչումով 1915թ. Պարսկաստանում գտնվող 6-րդ հայկական հրաձգային գումարտակ: Մինչև1919թ. մասնակցում է տարբեր մարտական գործողությունների: Ձերբակալվում է անգլիացիների կողմից, տեղափոխվում Բաղդադի բանտ(Միջագետք): 1921թ. ՌԿ(բ)Կ անդամ է: Պարգևատրվել է ՀՍԽՀ «Կարմիր դրոշ», «Աշխատանքային կարմիր դրոշ» «Արծաթե աստղ», ԽՍՀՄ «Կարմիր դրոշ» շքանշաններով, հուշանվերներով, պատվոգրերով:
1921-1932թթ. ռազմական կոմիսարն է ՀԽՍՀ տարբեր շրջաններում: 1932-1934թթ. Կարմիր բանակի 26-րդ ռազմա-շինարարական վարչության պետն է, հատուկ նշանակության բաժնի հրամանատարը: 1934-1936թթ. աշխատում է Պաջը Ավիաքիմ Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահ: