- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամ կարող են լինել 14 տարին լրացած քաղաքացիները, ովքեր կիսում են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նպատակները, ընդունում և կատարում են սույն Կանոնադրությունը: 14-ից մինչև 18 տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամների հաշվառման կարգը սահմանվում է կազմակերպության կենտրոնական խորհրդի կողմից հաստատված համապատասխան կանոնակարգով:
4.2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին անդամագրվում են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա;
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամների իրավունքները և պարտականություններն առաջանում են կազմակերպության համապատասխան լիազորված մարմնի որոշում ընդունելու պահից:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին անդամագրված անձանց տրվում են անդամատոմսեր:
4.3. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամությունից կամավոր դուրս գալն իրականացվում է ներկայացված դիմումի հիման վրա:
4.4. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամներին կազմակերպությունից հեռացնելու հիմք են հանդիսանում`
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների սույն կանոնադրությամբ սահմանված իրավասության սահմաններում կայացրած որոշումները չկատարելը;
— անհարգելի պատճառով անդամավճարներ չմուծելը;
— սկզբնական կազմակերպությունների կողմից անցկացվող նիստերին, հանդիպումներին և այլ միջոցառումներին չմասնակցելը;
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համբավը վարկաբեկող գործողությունները;
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի հետ կապը կորցնելը;
-համընդհանուր բարոյական և էթիկական վարքագծի նորմերին չհամապատասխանող գործողությունները;
4.5. Կազմակերպության անդամությունից հեռացվածը չի կարող կրկին անգամ ներգրավվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ում` նրա հեռացման որոշումն ընդունելու օրվանից 12 ամսվա ընթացքում:
4.6. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամներն իրավունք ունեն`
— 18 տարին լրացած կազմակերպության անդամը կարող է ընտրել և ընտրվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ղեկավար և վերահսկիչ մարմիններում և նրա կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավար մարմիններում;
— հանդիպումների, լիագումար նիստերի, կոնֆերանսների և համագումարների ժամանակ ազատորեն քննարկել կազմակերպության գործունեության բոլոր հարցերը և, ըստ այդմ, անել առաջարկություններ;
— մասնակցել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի և նրա կառույցների մարզական միջոցառումներին, մրցույթներին, ցուցահանդեսներին և այլ միջոցառումների;
— արտահերթ սովորել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական հաստատություններում, պարապել մարզական, մարզատեխնիկական ակումբներում, այլ հաստատություններում, բաժիններում, դասընթացներում, խմբակներում;
— լինել ռազմահայրենասիրական, մարզական, մարզատեխնիկական ակումբների, մանկապատանեկան և երիտասարդական մարզադպրոցների, մարզական ակումբների և խմբակների անդամ:
— ներկա գտնվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարին, եթե վերջինս անցկացվում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել:
— ծանոթանալ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները:
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի մարմինների որոշումները գրավոր բողոքարկել կազմակերպության վերադաս մարմիններ:
-Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի մարմնի (այդ թվում բարձրագույն մարմնի՝ համագումարի) որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմնների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կամ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամի իրավունքները և օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդ որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
4.7. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամը պարտավոր է `
— կատարել սույն կանոնադրության պահանջները;
— պարբերաբար մուծել անդամավճարները;
— տիրապետել պաշտպանական և զինվորական հիմնական հմտություններին;
— զինված հարձակման դեպքում պատրաստ լինել Հայրենիքի պաշտպանությանը;
— ակտիվորեն մասնակցել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի սկզբնական կազմակերպությունների աշխատանքներին;
— կատարել կազմակերպության ղեկավար մարմինների հանձնարարությունները;
— նպաստել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նյութատեխնիկական բազայի հարստացմանը;
4.8. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի պատվավոր անդամներ կարող են լինել պետության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառի, ОСОАВИАХИМ, ДОСААФ СССР, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նշանավոր գործիչները, վետերանները և այլոք, ովքեր նշանակալից ներդրում ունեն Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության մեջ:
4.9. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամները մուծում են անդամավճար` Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի կողմից հաստատված կարգով: