ԱՆԱՆԻԱ ՌԱՖԱՅԵԼԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ

16.03.1932թ.-28.03.1933թ.

Ծնվել է` 1886 թվականի հուլիսի 10-ին Նոր Նախիջևանում:

Նախնական կրթության ստացել է տեղի եկեղեցիական դպրոցում, այ­նուհետև հոգևոր սեմինարիայում:

Մոր հետ տեղափոխվելով Կուբանի մարզի Կուշևսկ ավան, ընդունվում և ավարտում է կազակական ավագ դպրոցը:

1910թ. ավարտում է Ազովի արական գիմնազիան և 1910-1914թթ. աշխատում ռուսաց լեզվի և պատմության ուսուցչի հայկական Թոփթի և Չալտըր գյուղերում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվում է ցարական բանակ, որպես շարքային զինվոր ծառայում 3- րդ հեծյալ գնդում: Թուրքական բանակի դեմ մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվում է 4-րդ և 3-րդ աստիճանի Գեորգևյան խաչերով:

1916-1917թթ. ընդունվում և ավատում է Թբիլիսիի Միխայլովսկի ռազմական ուսումնարանը, ստանալով ենթասպայի կոչում:

1916թ. անդամակցում է Անդրկովկասի ընդհատակյա բոլշևիկյան կուսակցությանը: 1918թ. ընդհատակյա գործունեությունը շարունակում է Դո­նի Ռոստովում: 1919թ. տեղափոխվում է Հայաստանի Ղազախի գավառ և նշանակվում Սևքարի դպրոցի տնօրեն:

1922-1925թթ. աշխատում է քաղաքային-շրջանային միլիցիայի բաժնի պետ: 1925թ. աշխատում է Երևանի կոմունալ տնտեսության վարիչ, քաղաքային շինարարության պետ:

1926-1927թթ. աշխատում է ՀԽՍՀ ՆԳԺ՜Կ տեղակալ: 1928-1929թթ. աշխատում է ՀԽՍՀ Ջրային տնտեսու­թյան վարչության պետի տեղակալ: 1930թ. նշանակվում է ՀԽՍՀ ճանապարհային շինարարության պետ:

1932-1933թթ. նշանակվում Լ ՀԽՍՀ ՊաջըԱվիաքիմի նախագահ: 1933թ. աշխատում է. շինարարական տրես­տի տնօրեն, 1934թ. Ստեփանավանի Շրջգործկոմի նախագահ: 1936թ. աշխատում Է «Արարատ» տրեստի ներկայացուցիչ Կիև քաղաքում: 1937թ. հեռացվել է կուսակցությունից և մնացել անգործ: