ՍԱՀԱԿ ՄԻՐԶԻԱՅԻ ՏԵՐԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 28.03.193315.11.1934

Ծնվել է` 27.02.1886թ. Շուշիում: Պրոֆեսիոնալ հեղափոխական, կու­սակցական և պետական գործիչ: Կոմկուսի անդամ է 1902 թվականից: Սովորել է Շուշիի ռուսական դպրո­ցում: Հեղափոխական գործունեու­թյունն սկսել է 1900թ.-ից:

Մինչև 1908թ. ընդհատումներով աշխատել է Բաքվի «Բախտ» նավ­թահանքի գրասենյակում և կասպիական րնկերությունում: Ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի ե Բալախանի կոմիտեների անդամ: Բաքվի բանվորների 1904-ի դեկտեմբերյան ընդհանուր գործադուլի կազմակերպիչներից է:

1905- 1907 հեղափոխության տարիներին համգործակցել է Ստ. Շահամյանի, Ս. Սպանդարյանի. Պ. Ջափարիձեի, Վ.Կասպարյանցի, U. Բեկզադյանի, Ս. Կասանի. Մ. Ազիզբեկովի և այլ ականավոր բոլշևիկների հետ:

1907թ. մայիսին ձերբակալվել է: Ազատվելուց հետո շարունակել է հեղա­փոխական գործունեությունը: Եղել է Բաքվի բանվորների 1914թ. ընդհանուր գործադուլի ղեկավարներից: 1917թ. մարտին րնտրվել է Բաքվի սովետի դե­պուտատ. մայիսին` Սովետների կովկասյան երկրային աոաջին համագումարի պատվիրակ:

1917թ. հուլիսին ընտրվել է Բաքվի հասարակական կազմա­կերպությունների գործադիր կոմիտեի կազմում: Բաքվում Սովետական իշխա­նության (կոմունայի) հաստատումից հետո 1918թ. ապրիլին, որպես Բաքվի սովետի գործկոմի նավթի բաշխման և վաճառքի կոմիսար, մեծ աշխատանք է կատարել Սովետական Ռուսաստան նավթ փոխադրելու համար: Այդ նպա­տակով մայիսին եղել է Մոսկվայում. հանդիպել Վ.Ի. Լենինին, կազմակերպել Բաքվի բանվորներին Սովետական Ռուսաստանին որպես օգնության տրված դրամական ու ռազմական միջոցների փոխադրումը:

1918թ. հունիսին Բաքվի ժողկոմիտեի կողմից նշանակվել հակահեղափո|սության դեմ պայ­քարող արտակարգ հանձնաժողովի նախագահ 1919-1920թ` որպես ՌՍՖՍՀ ԺՏԳԽ գլխավոր նավթային կոմիտեի անդամ զբաղվել է երկրում նավթի ե վառելիքի մյուս տեսակների բաշխման գործով: Միաժամանակ 12-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, բանակի քաղբաժնի պետ:

1920-ի ամռան վերջերին նշանակվել է Հայաստանի 1-ին հանրապետությու­նում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցչության խորհրդական, մասնակցել երկու երկրնևրի միջե համաձայնություն կնքելու բանակցություն­ներին:

1920թ. օգոստոսից ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի հանձնա­րարությամբ դեկավարել է Հայաստանում բոլշևիկյան կազմակերպությունը մինչև ՌԿ(բ)Կ կենտկոմի ձևավորումը:

1920թ. սեպտեմրերին նշանակվել է ՌԿ(Բ)Կ կենտկոմի անդամ, նոյեմբերին` Հայաստանում սովետական հանրա­պետության հռչակող հեղկոմի անդամ:

1920թ. վերջից եղել| Լ ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928-1935թ. Տեր-Գաբրիելյանր ՀԽՍՀ ժողկոմ­խորհի նախագահն էր, միաժամանակ ԱՍՖՍՀ ԺԿԽ-ի նախագահի տեղակալը: Ընտրվել է ՌԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի, ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի., Անդրկենտգործկոմի և ԽՍՀՄ ԿԳԿ-ի նախագահության կազմում, ՀամԿ(բ)Կ X, XII-XVII համագամարների պատգամավոր: Կյանքի վերջին տարիներին աշխատել Լ ԽՍՀՄ թեթև արդյանաբերաթյան ժողկոմատում:

Տեր- Գաբրիելյանր խոշոր ծառայություններ է, մատուցել Խորհրդային Հայաստա­նի և Անդրկովկասի սոցիալիստական շինարարաթյանր:

Տեր-Գաբրիելյանը 28.03.1933-15.11.1934թթ. եղել է ՊԱՋԸ ԱՎԻԱ-ՔԻՄ- ի Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահ հասարակական կարգով: 19.08.1937թ. զոհ է գնացել ստալինյան բռնություններին: