ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՌԱՖԻԿ
ՄԻՔԱՅԵԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
(1984-2001)
Ռաֆիկ Միքայելի Կարապետյանը ծնվել է 1923թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի, Սիսիսանի շրջանի Բնունիս գյուղում:
Սովորել է գյուղի դպրոցում այնուհետև, ավարտելով Թիֆլիսի թիվ38 հայկական դպրոցը, 1940թ. ընդունվել է Անդրկովկասյան երկաթուղային ինստիտուտ: 1941թ. սկսվել է նրա զինվորական ծառայությունը: 1942թ. ընդունվել է Թելավիի ռազմական ուսումնարանը: Ավարտելով 6-ամսյա արագացված դասընթացները լեյտենանտի կոչումով, նշամակվել է Անդրկովկասյան զինօկրուգի մոտոհրաձգային գնդի հակատանկային զենքի դասակի հրամանատար: Նրա դասակը մասնակցել է Մալգոբեկի պաշտպանական գործողություններին
և Հյուսիսային Կովկասի մի շարք
բնակավայրերի ազատագրմանը: Նշանակվել է վաշտի, այնուհետև գումարտակի հրամանատար: 1944թ. գործուղվել է սպաների որակավորման բարձրացման դասընթացների: 1953թ. գերազանց ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1955թ. նշանակվել է 89-րդ Հայկ. Թամանյան ՀԴ 400-րդ Սևաստոպոլյան ՄՀ գնդի հրամանատար: Դիվիզիայի կազմացրելուց հետո, 1956թ. մայոր Ռ. Կարապետյանը նշանակվել է 121-րդ ՄՀ դիվիզիայի 349-րդ ՄՀ գնդի Շտաբի պետ, իսկ երկու տարի հետո փոխադրվել է 7-րդ գվարդիական բանակի շտաբ: 1964-69թթ. եղել է գվարդիական գնդի հրամանատար, 1970-ից` դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1961-1964թթ.` ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: 1975-1984թթ. նշանակվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահի տեղակալ, իսկ 1984 — 2001թթ. ընտրվել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ԿԿ նախագահ: 1997 թվականից «Մարշալ Բաղրամյան» ՀՀԿ նախագահ: 1997 թվականից` ՀՀ ԶՈւ գեներալ-մայոր: Եղել է ՀՀ ՊՆ Բարձրագույն սպայակազմի հանձնաժողվի նախագահի տեղակալ: Պարգևատրված է «Հայրենական պատերազմի»,«Աշխատանքային Կարմիր դրոշի», «Կարմիր Աստղի» շքանշաններով և ավելի քան 30 մեդալներով: 2004 թվականից` վետերանների միության խորհրդի նախագահ: Մահացել է 2011թ.մարտի 24-ին: Մեծ է Ռ.Մ. Կարապետյանի ներդրումը ԴՕՍԱԱՖ-ի վերելքի, բանակի համար զինվորական կադրերի և մարզիկների պատրաստման գործում: Նա մեծ օգնություն է ցուցաբերել նաև «Սիսական» կազմակերպությանը` Սիսիանի սահմանների պաշտպանության և արցախյան ազատամարտի ժամանակ: