ԱՐԿԱԴԻ ԻՎՍՆԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (ԱՐՏՈԻՇ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ)

«Հայաստանի  ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ ԿԽ նախագահ, 2001-ից: Ռազմական  գործիչ, Դարաբաղյան պատերազմի հրամանատար­ներից, ՀՀ Բանակի գեներալ-մայոր  (1992թ.)

Ծնվել Է 22.05.1939թ. Թբիլիսիում: Ավարտել Է Բաքվի բարձրա­գույն համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը (1962թ.) և Լենինգրադի թիկունքի ե տրանսպորտի ռազմական ակադեմիան (1972թ.): 1962-1990թթ. ծառայել է Լենինականում, Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսիայում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1990թ. մայիսին զինվորագրվել է  «Սասունցի Դավիթ» կամավո­րական ջոկատին, ապա ծառայել ՀՀ Պահապանության կոմիտեում: 1991թ. հունիսին ՀՀ ՊԿ կողմից գործուղվել է ք. Ստեփանակերտ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը համակարգելու և ղեկավարելու համար: 1992թ. նշանակվել է ԻՊՈւ հրամանատար:

1991-1992թթ. Տեր- Թադևոսյանր ղեկավարել է Տողի, Սարիշենի, Մարտակերտի, Խոջալուի, Հադրութի և ԼՂ այլ բնակավայրերի և շրջան­ների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերը: Հրամանա­տարին  նրա ջոկատը սկսեցին անվանել «Կոմանդոս»: 1992թ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրման պրանր «Հարսանիք լեռներում» ծածկանունով և 1992թ. մայիսի 8-9-ր իրագործվել  է ռազմավա­րական և մարտավարական բարձր մակարդակով: Տեր-Թադևոսյանի հրամանատարական կարողությունների, ԼՂ Ինքնապաշտպանական Ու­ժերի Գլխավոր Շտարի պետ Ֆելիքս Գզողյանի և Պաշտպանության բանակի ներուժի շնորհիվ հաջողվել է Շուշիի գործողությունն իրականացնել նվազագույն կորուստներով: 1992-2001թթ. ծառայել է  ՀՀ ՊՆ-ում: 1992- 1993թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ: 1993-1995թթ. ղե­կավարել է  ՀՀ ՊՆ Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունր: 1996թ. ՀՀ Պաշտպանության նախարարի օգնականն էր: 2001-ից  ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահը: 1998-ից Երևանի Պատվավոր քաղաքացի է: 2009թ. մայիսի 8-ին արժանացել է ԼՂՀ «Արցախի Հերոս» րարձրագույն պարգևին և ստա­ցել «Ոսկե Արծիվ» շքանշան:

Տեր-Թադևոսյանն պարգևատրվել է նաև ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 2016թ. սեպտեմբերին ՀՀ նա­խագահ Ս. Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով: