Հիմն`ԴՕՍԱԱՖ-ին
խոսք` Ալլա-Վարդ Մուրադյանի
երաժշտ.` Ջեննի Ասատրյանի
կատարում են՝ Գրիգոր Աբրահամյան (բարիտոն)
Լիլիթ Մկրտչյան (դաշնամուր)
Հայոց երկրի, հայ զինվորի,
ԴՕՍԱԱՖ-ն է միշտ հովանի,
Զենքը ձեռքին կռվող քաջի
Մայր դպրոց ԴՕՍԱԱՖ հայի:
Զենքը ձեռքին կռվող քաջի
Մայր դպրոց ԴՕՍԱԱՖ հայի:
կրկներգ
Փառաբանենք հայոց քաջին
ՈՒժ ու կորով մեր ԴՕՍԱԱՖ-ին
Մեր կորցրած ծովից-ծովին
Պահանջատեր, կռվող եղիր:
ԴՕՍԱԱՖ-ն անցած հայ դպրոցի,
Պատիվը միշտ բարձր պահի
Հայաստանյան բարկ արևի,
Կապույտ-կապուտակ
Ծով մեր Սևանի
ԵՎ կորուսյալ Հայրենիքին
Կարոտ հոգիդ ամոքի:
կրկներգ
Փառաբանենք հայոց քաջին
ՈՒժ ու կորով մեր ԴՕՍԱԱՖ-ին
Մեր կորցրած ծովից-ծովին
Պահանջատեր, կռվող եղիր:
Աստված թող քեզ պահպանի…