7. ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԴՕՍԱԱՖ-ի ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

7.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի վերստուգիչ հանձնաժողովը հանդիսանում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի վերահսկիչ մարմինը:
7.2. Վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարի կողմից և պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ համագումար:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի անդամը, ղեկավար մյուս մարմինների անդամները չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
7.3. Վերստուգիչ հանձնաժողովը.
— իր նիստում ընտրում է վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի ներկայացմամբ;
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ստուգում է ֆինանսական և տնտեսական ծրագրերի կատարումը, վերադաս մարմինների որոշումների կատարումը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից առաջարկությունների, բողոքների և հայտարարությունների իրավացիությունը;
— ստուգումների արդյունքները ներկայացնում է կենտրոնական խորհրդին;
— իրականացնում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնացված բյուջեի կատարման ստուգում և ըստ դրա արդյունքների պատրաստում է եզրակացություն Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի համար;
— իրականացնում է ՀՀ օրենքների և սույն կանոնադրության պահանջների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսատնտեսական գործունեության կատարման ստուգում;
— ստուգում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի սեփականության պահպանման ապահովումը, դրա  օգտագործման ճշտությունն ու արդյունավետությունը;
—  Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդին է ներկայացնում եզրակացություն
7.4 Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարի հաստատմանն է ներկայացվում  վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության հետ մեկտեղ: