8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

8.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-Ի սեփականության համալիրի հիմքն է հանդիսանում ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի նախկին սեփականությունը (Հայաստանի տարածքում):
8.2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի սեփականությունն են հանդիսանում օրենքով սահմանված կարգով ստեղծված , Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին հաջորդականության կարգով փոխանցված, ինչպես նաև այլ իրավական հիմքերի վրա իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից (այդ թվում և օտարերկրյա) ձեռքբերված, ինչպես օրինակ` հողատարածքներ, շենքեր, կառույցներ, շինություններ, բնակարաններ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և այլ սեփականություն, որն անհրաժեշտ է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության նյութական ապահովման համար` համաձայն սույն կանոնադրության:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի սեփականության մեջ կարող են մտնել նաև հաստատությունները, հրատարակչությունները, ԶԼՄ-ները, որոնք ստեղծված կամ ձեռք են բերված Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի միջոցներով` իր կանոնադրական նպատակներին համապատասխան:
8.3. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ն իրեն պատկանող գույքի միանձնյա սեփականատերն է: Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումները ունեն սեփականության օպերատիվ կառավարման իրավունք, որը  տրված է սեփականատիրոջ` Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կողմից:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի առանձին անդամը չունի կազմակերպության սեփականության բաժնեմասի իրավունք:
8.4. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամները պատասխանատվություն չեն կրում Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի պարտավորությունների համար: Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ից դուրս գալու դեպքում նրա անդամները իրավունք չունեն ստանալու սեփականությունը, որը նրանց կողմից փոխանցվել է կազմակերպությանը, այդ թվում` իրավունք չունեն հետ ստանալու անդամավճարները:
8.5. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդը, ՀՀ գործող օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:
8.6. Սեփականությունը, որը փոխանցվել է  Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին ՀՀ պաշտպանության նախարարության, այլ նախարարությունների և գերատեսչությունների կողմից, քաղաքացիների ռազմական մասնագիտությունների գծով նախապատրաստման կրթական գործընթացի ապահովման համար, գտնվում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ազատ օգտագործման տակ և չի կարող վաճառվել, տրվել վարձակալման կամ այլ կերպ փոխանցվել երրորդ անձի:
8.7. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը, նրա տարածքային կազմակերպությունները իրավունք ունեն  կազմակերպության կողմից հիմնադրած առևտրական կազմակերպություններից ստանալ եկամուտների և շահույթի մի մասը, համաձայն կենտրոնական խորհրդի կողմից սահմանված կարգի:
8.8. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի դրամական միջոցների ստեղծման, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ֆինանսական ապահովման աղբյուրներ են հանդիսանում`
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամների անդամավճարները;
— վճարովի կրթական, գործարար և տնտեսական գործունեության, ինչպես նաև քաղաքացիական գործարքների հասույթները;
— բանկերից և այլ վարկային կազմակերպություններից ստացված վարկերը;
— եկամուտները արտաքին տնտեսական գործունեությունից.
— դրամաշնորհները հանրապետական, մարզային և տեղական բյուջեներից առանձին պետական լիազորությունների իրականացման համար, որոնք հանձնարարված են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին ՀՀ համապատասխան կանոնակարգերով, ինչպես նաև ծառայություններ մատուցելու նպատակներով պետական կարիքների համար;
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ստացած միջոցները պետական պատվերները կատարելու համար;
— Հայաստանի Հանրապետության գույքային ներդրումները պետական բյուջեի միջոցներով, որոնք նախատեսված են միջոցառումների իրականացման համար;
— փոխանցումները, համաձայն Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրության, դասախոսությունների, ցուցահանդեսների, փառատոների, մարզական և այլ զանգվածային միջոցառումների, վիճակախաղերի իրականացման համար;
— գույքային և դրամական կամավոր նվիրատվությունները;
—  այլ օրինական եկամուտները:
8.9. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի դրամական միջոցները ծախսվում են կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, ինչպես նաև աշխատակիցների ու անդամների սոցիալական պայմանների բարելավման և պարգևատրման համար, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ակտիվիստների խրախուսման և այլ միջոցառումների համար`  ՀՀ գործող օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն: