- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի հիմնական նպատակներն են` նպաստել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը հետևյալ ոլորտներում.
— քաղաքացիների հայրենասիրական (ռազմահայրենասիրական) դաստիարակություն;
— երիտասարդական քաղաքականության իրականացման հարցում պետական մարմիններին աջակցություն;
— պաշտպանության ոլորտում հիմնարար գիտելիքների դասավանդման հարցերով կրթական հաստատություններին աջակցություն և զինվորական ծառայության հիմունքների ուսուցում;
— Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի, ռազմական կազմավորումների և մարմինների համար քաղաքացիների զինվորական մասնագետների պատրաստում;
— զինված հարձակման կամ դրա սպառնալիքի դեպքերում բնակչության պաշտպանության նախապատրաստում, քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ ռազմական հմտությունների պահպանում;
— քաղաքացիների ֆիզիկական դաստիարակության կազմակերպում;
— ավիացիոն, տեխնիկական և ռազմակիրառական մարզաձևերի զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի այլ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ, երիտասարդների տեխնիկական ստեղծագործունեության զարգացում;
— տնտեսական և ռազմարդյունաբերական համալիրի համար զանգվածային տեխնիկական մասնագիտություններով կադրերի ուսուցում;
— այլ կրթական գործունեության իրականացում;
-զորահավաքային պատրաստվածության գործունեություն իրականացնող պետական մարմիններին աջակցություն;
2.2. Նշված նպատակների համար Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը օրենքով սահմանված կարգով լուծում է հետևյալ խնդիրները ՝
— քաղաքացիների հայրենասիրական (ռազմահայրենասիրական) դաստիարակություն;
— զինվորական մասնագետների պատրաստում;
— ավիացիոն և տեխնիկական մարզաձևերի զարգացում;
— մասնակցություն ֆիզիկական կուլտուրայի և ռազմակիրառական սպորտի զարգացման աշխատանքներին;
— պահեստազորում գտնվող քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստում;
-զանգվածային տեխնիկական մասնագիտություններով կադրերի ուսուցում;
— բնական և տեխնածին աղետների, վթարների կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը մասնակցություն;
-Հայրենիքի պաշտպանության և քաղաքացիների ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում պետական մարմինների հետ երիտասարդական քաղաքականության ձևավորում;
— մասնակցություն հայրենասիրական, ռազմական, մարզական և տեխնիկական ուղղվածության միավորումների (միությունների, ասոցիացիաների) աշխատանքներին;
— կազմակերպում է մրցումներ, հայրենասիրական թեմաներով փառատոներ, տոնակատարություններ, ցուցահանդեսներ, սեմինարներ, գիտաժողովներ և այլն;
— Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մասնակցում է պետական կրթական չափորոշիչների մշակմանը;
— օրենքով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ երիտասարդների զինվորական ծառայության նախապատրաստման հիմունքների ուսուցման ասպարեզում;
— աջակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` լուծելու իրենց առջև դրված խնդիրները կրթության ոլորտում, հանցավորության և թմրամոլության դեմ պայքարում;
— նպաստում է քաղաքացիների զանգվածային սպորտով զբաղվելու ներգրավվածությանը;
— մասնակցում է մանկապատանեկան, երիտասարդական և զանգվածային սպորտի զարգացմանը;
— նպաստում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած քաղաքացիական բնակչության ռազմական հմտությունների կատարելագործմանը;
— աջակցում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ենթակառուցվածքների և ռազմական տեխնիկայի զորահավաքային պատրաստականությանը;
— մասնակցում է սպորտային և սոցիալական ծրագրերին;
— ստեղծում և զարգացնում է գործարար կապեր օտարերկրյա, միջազգային կազմակերպությունների հետ;
— աջակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին` աղետների, վթարների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ժամանակ, բնապահպանական և փրկարարական աշխատանքներում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության բարելավման հարցերում;
— իրականացնում է ծրագրեր իր նպատակների ու խնդիրների շրջանականերում, կատարում պետական մարմինների պատվերները:
2.3. Սույն կանոնադրության նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`
— ազատ տարածել իր գործունեության մասին տեղեկատվություն;
— մասնակցել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների մշակմանն ու իրականացմանը` սահմանված կարգով և չափով;
— ստանալ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններից` իր գործառույթների շրջանակներում;
— կազմակերպել և անցկացնել համագումարներ, համաժողովներ, սեմինարներ և հանդիպումներ` կազմակերպության գործունեության հարցերով;
— իրականացնել հրատարակչական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրության համաձայն;
— ներկայացնել և պաշտպանել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամների իրավունքներն ու օրինական շահերը` պետական և տեղական ինքնակառավարման, դատական մարմիններում և հասարակական միավորումներում;
— հանդես գալ նախաձեռնություններով հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ, առաջարկություններ և միջնորդություն անել պետական մարմիններում;
— մասնակցել ընտրություններին և հանրաքվեներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով;
— Հայաստանի Հանրապետության մարզերում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, տարածքային, տեղական և սկզբնական կազմակերպություններ, կրթական հաստատություններ և կազմակերպություններ;
— ստեղծել միավորումներ և միություններ այլ հասարակական կազմակերպությունների հետ առանց իրավաբանական անձ ձևավորելու;
— ստեղծել մանկապատանեկան և երիտասարդական կազմակերպություններ հիմնարկի կամ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով;
— զարգացնել զանգվածային սպորտը;
— ստեղծել գործարար շփումներ, համագործակցել շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ` այդ թվում նաև օտարերկրյա;
-ինքնուրույն մտնել հարաբերությունների մեջ տարբեր տնտեսվարող սուբյեկտների հետ;
-հիմնադրել առևտրային կազմակերպություններ կամ մասնակցել առևտրային կազմակերպությունների գործունեությանը;
— օրենքով սահմանված կարգով ստեղծելով առևտրային կազմակերպություն, իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեություն` համապատասխան լիցենզիա ստանալուց հետո;
— նախատեսել պարգևներ և Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի պատվավոր կոչումներ, այդ թվում նաև պատվավոր նախագահի, մրցանակներ, այլ խթանման միջոցներ անդամների և այլ անձանց համար, երկրի պաշտպանունակության ամրապնդման, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, ինչպես նաև ավիացիոն տեխնիկական և կիրառական սպորտում իրենց առանձնահատուկ ներդրումն ունենալու համար;
— իրականացնել այլ գործառույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը:
2.4. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը պարտավոր է՝
ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրությանը.
բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ/ իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն կամ այլ մարմինների որոշումների պատճեները, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարին.
ե/ օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու կամ հաշվառումից հանելու համար.
է/ վարել իր անդամների հաշվառումը.
ը/առանց լիազորագրի Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:
2.5 Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը կարող է կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ;