6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ՆԱԽԱԳԱՀԸ

6.1. Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի նախագահը հանդիսանում է Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի  գործադիր մարմնի ղեկավարը և ընտրվում է համագումարում երկու տարի ժամկետով, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
6.2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի լիազորությունները դադարեցվում են կամավոր հրաժարականի կամ համագումարի որոշման համաձայն վաղաժամկետ լիազորությունների դադարեցման դեպքերում, եթե պարզվի, որ նրա գործունեությունը հակասում է Հայաստանի օրենսդրությանը և սույն կանոնադրությանը:
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի կողմից իր պարտականությունների կատարումն անհնարին դառնալու դեպքում ոչ ուշ քան 14 օրացուցային օրվա ընթացքում հերթական կամ արտահերթ համագումարի կողմից ընտրվում է կազմակերպության նոր նախագահ:
6.3. Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի նախագահը.
— գործում է կազմակերպության անունից առանց լիազորագրի;
— ղեկավարում է Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի բոլոր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները;
— ձևավորում է կենտրոնական խորհրդի աշխատակազմը, աշխատակիցների նկատմամբ իրականացնում է գործատուի պարտականությունները և իրավունքները:
— կազմակերպում և ղեկավարում է կենտրոնական խորհրդի, նրա նախագահության նիստերը;
— նշանակում, տեղափոխում և ազատում է իր տեղակալներին;
— բաշխում է պարտականությունները իր տեղակալների միջև, իրավունք է տալիս նրանց տնօրինել Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի նյութական և ֆինանսական միջոցները և ներկայացնել կազմակերպության շահերը սահմանված կարգով և կոնկրետ լիազորությունների շրջանակներում;
— ներկայացնում է թեկնածություններ Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և կազմ ընտրելու համար;
— արձակում է հրամաններ, հրահանգներ, կանոնակարգեր Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի գործունեության վերաբերյալ;
— հաստատում է Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակը և սահմանում դրույքաչափերը;
— իրականացնում է Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի աշխատակիցների նշանակումը, տեղափոխումը և ազատումը;
— կազմակերպում է թեկնածուների ընտրության գործընթացը Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար;
— կազմակերպում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կադրային ռեզերվի ձևավորման աշխատանքները;
—  ունի Հայաստանի   ԴՕՍԱԱՖ-ի անունից լիազորագրեր հանձնելու,  այդ թվում նաև անշարժ գույքի օգտագործման իրավունք, սահմանված կարգով բացում և փակում է Հայաստանի   ԴՕՍԱԱՖ-ի ընթացիկ և այլ հաշիվները բանկային հաստատություններում;
— Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ֆինանսական միջոցներն ու սեփականությունը, անկախ այդ գույքի տեսակից և չափից,  ունի ֆինանսական փաստաթղթերի առաջին ստորագրության իրավունք;
— ներկայացնում է Հայաստանի   ԴՕՍԱԱՖ-ը առանց լիազորագրի կառավարության, տեղական ինքնակառավարման պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում;
— կնքում է պայմանագրեր, այդ թվում նաև աշխատանքային ու քաղաքացիաիրավական, հայկական և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ;
— հաշվետվություն է տալիս իր գործունեության մասին Հայաստանի   ԴՕՍԱԱՖ-ի համագումարին;
— գումարում է կենտրոնական խորհրդի և նրա նախագահության նիստեր, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի տարածաշրջանային մասնաճյուղերի արտահերթ կոնֆերանսներ;
—   սահմանում է Հայաստանում գրանցված վարկային հաստատությունների ցանկը, որոնց հաշիվների վրա կարող են տեղադրվել Հայաստանի   ԴՕՍԱԱՖ-ի միջոցները;
— իրականացնում է այլ գործառույթներ, որոնք ուղղված են Հայաստանի  ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրական նպատակներին: