- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
3.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ն իրականացնում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և կառուցված է տարածքային սկզբունքով:
3.2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքը ներառում է տարածքային (մարզային), տեղական և սկզբնական կազմակերպությունները, որոնք կառուցվածքային ստորաբաժանումներ են:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են սույն կանոնադրության հիման վրա:
Կառուցվածքային ստորաբաժանումները իրականացնում են իրենց գործունեությունը առանց իրավաբանական անձի ստեղծման:
Պետական հաշվառում ունեցող առանձնացված ստորաբաժանումները կարող են ունենալ ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում, կնիքներ, դրոշմներ, անվանական բլանկներ և այլ անհրաժեշտ վավերապայմաններ (ռեկվիզիտներ) Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի կողմից սահմանված կարգով:
3.3. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային ստորաբաժանումները իրենց գործունեությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորներում: