5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ-ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ղեկավար մարմիններն են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհուրդը, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ԿԽ նախագահությունը և Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահը:
5.2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի բարձրագույն մարմինը համագումարն է:
5.3. Համագումարը համարվում է իրավազոր, եթե նրա աշխատանքներին ներկա են ընտրված բոլոր պատվիրակների կեսից ավելին:
5.4. Համագումարի անցկացման կարգը և Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից ներկայացուցչության նորմերը սահմանվում են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի կողմից:
Համագումարի պատվիրակների լիազորությունները պահպանվում են մինչև հաջորդ ընտրությունները՝ արտահերթ համագումարների աշխատանքներին մասնակցելու և գործառնական որոշումներ կայացնելու համար:
5.5. Կազմակերպության հերթական Համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Համագումարը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհուրդը:
5.6. Արտահերթ համագումարները հրավիրվում են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամների մեկ երրորդի կամ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջով՝ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի կողմից՝ պահանջող կողմի հաստատած օրակարգով՝ ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:
Արտահերթ համագումարներին մասնակցում են վերջին հերթական համագումարի պատվիրակներըՙ եթե նոր պատվիրակներ չեն ընտրվել:
5.7. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարի բացառիկ իրավասության հարցերն են`
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրության հաստատումը, նրանում փոփոխությունների և (կամ ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը.
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշումների ընդունումը.
— կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը, զարգացման երկարաժամկետ ծրագրերի և պլանների հաստատումը.
— կենտրոնական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը;
Համագումարի բացառիկ իրավասության հարցերի որոշումները ընդունվում են համագումարին Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի բոլոր պատվիրակների ձայների մեծամասնությամբ
Մնացած հարցերով որոշումները ընդունվում են համագումարին ներկա գտնվող պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
Քվեարկության կարգը (բաց կամ գաղտնի) սահմանվում է համագումարի կողմից:
5.8. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ղեկավարումը հերթական համագումարների միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է համագումարի կողմից ընտրված կենտրոնական խորհուրդը;
5.9. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհուրդը հանդիսանում է մշտապես գործող ղեկավար մարմին և իրականացնում է իր գործունեությունը Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահի ղեկավարությամբ:
5.10. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհուրդը լուծում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության բոլոր խնդիրները, որոնք չեն մտնում համագումարի բացառիկ իրավասության հարցերի մեջ:
Կենտրոնական խորհրդի նիստերը գումարվում են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի Նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության, առնվազն տարին երկու անգամ:
Կենտրոնական խորհրդի նիստը իրավազոր է, եթե մասնակցում են անդամների կեսից ավելին: Որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ,:
5.11. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի բացառիկ իրավասությանն են վերաբերում հետևյալ հարցերը`
— Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարների որոշումների իրականացման կազմակերպումը;
— իր կազմից Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ԿԽ նախագահության անդամների ընտրությունը, նրանց լիազորությունների դադարեցումը.
— վերստուգիչ հանձնաժողովի հետ միասին Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության հիմնական ուղղությունների և զարգացման ռազմավարության հարցերի մշակումը;
— ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում կամ դուրս գրում Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գույքը՝ անկախ այդ գույքի տեսակից և չափից:
5.12. Կենտրոնական խորհրդի կողմից իր իրավասության շրջանակներում ընդունված որոշումները պարտադիր են կազմակերպության բոլոր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և անդամների համար:
5.13. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության ղեկավարումը կենտրոնական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ԿԽ նախագահությունը, որի կազմն ընտրվում է կենտրոնական խորհրդի նիստում:
5.14. Կենտրոնական խորհրդի նախագահությունը իրավունք ունի չեղյալ համարել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից ընդունված որոշումը, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրության պահանջներին կամ կարող է վնաս հասցնել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ին: Հետագայում այդ հարցը դրվում է կենտրոնական խորհրդի նիստի քննարկմանը:
5.15. Կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահությունը.
— կազմակերպում և վերահսկում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի համագումարների և կենտրոնական խորհրդի նիստերի որոշումների իրականացումը;
— լուծում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության այլ հարցեր, որոնք սույն կանոնադրությամբ չեն վերաբերում կենտրոնական խորհրդի և համագումարի բացառիկ իրավասությանը;
— քննարկում է առաջարկությունները և որոշում է ընդունում Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ստեղծման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ;
— կենտրոնական խորհրդի լիագումար նիստերին քննարկելու համար նախապատրաստում է փաստաթղթերի նախագծեր Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ;
— հաստատում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի հիմնական գործունեության զարգացման ծրագրերը, ինչպես նաև ռազմական գծով մասնագետների և զանգվածային տեխնիկական մասնագիտությունների կադրերի, հրատարակչական և այլ գործունեության, մրցույթների նախապատրաստման ծրագրերը;
— սահմանում է կազմակերպության գործունեության հիմնական դրույթները.
— ուսումնասիրում է առաջարկները և որոշում է կայացնում Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կրթական, ավիացիոն, ռազմահայրենասիրական, մարզական, մարզատեխնիկական և այլ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև նրանց հիմնադիր փաստաթղթերի մեջ փոփոխություններ մցնելու վերաբերյալ;
— կազմակերպում է գործակցություն հայրենական և արտասահմանյան գործընկերների հետ;
— մշակում և հաստատում է նորմատիվ փաստաթղթեր, որոնք սահմանում են սույն կանոնադրության իրականացման մեխանիզմները;
— հաստատում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունների ձևերն ու հաճախականությունը և վերահսկում պլանային առաջադրանքների իրականացումը;
-քննարկում և գնահատում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և կազմակերպությունների հաշվետվությունները;
— կենտրոնական խորհրդին առաջարկներ է ներկայացնում Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի անդամներին և աշխատողներին պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու, այդ թվում նաև ,Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի պատվավոր անդամե կոչումը շնորհելու վերաբերյալ;
— իր լիազորությունների շրջանակներում սահմանում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի դրամական և նյութական միջոցների օգտագործման կարգը, սահմանում է դրանց տիրապետման, օգտագործման, գույք ձեռք բերելու կարգը:
— սահմանում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գործունեության հիմնական ուղղությունները;
— հաստատում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնացված բյուջեն հաջորդ ֆինանսական տարվա համար, ներդրումների չափանիշները և հիմնական նպատակները;
— հաստատում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնացված բյուջեի պահանջների իրականացումը վերջին ֆինանսական տարում;
— կատարում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կանոնադրական խնդիրների իրականացմանն ուղղված այլ աշխատանքներ: