- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. ,Հայաստանի ԴՕՍԱԱՖե համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ԴՕՍԱԱՖ կամ կազմակերպություն) հանդիսանում է ինքնակառավարվող, կամավոր, հայրենասիրական, համահայկական հասարակական կազմակերպություն, որն իրականացնում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Օրենսդրության, ինչպես նաև սույն, եզակի, կանոնադրության հիման վրա:
Կազմակերպության լրիվ անվանումն է՝
Հայերեն- ,Հայաստանի ԴՕՍԱԱՖե համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպություն:
Ռուսերեն-,ДОСААФ Арменииե Всеармянская Патриотическая Общественная Организация
Անգլերեն- ,DOSAAF of Armeniaե All-Armenian Patriotic Public Organization
Կազմակերպության կարճ անվանումն է`
հայերեն — ,Հայաստանի ԴՕՍԱԱՖե ՀԿ
ռուսերեն — ,ДОСААФ Арменииե ОО
անգլերեն — ,DOSAAF of Armeniaե PO:
1.2. Կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին և գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի 32/1 որոշմամբ 30 հուլիսի 1992թ, վերագրանցվել է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 550 հրամանով 22 մարտի 1999թ. որպես ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպություն: 2002 թ հունվարի 25-ին ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության կանոնադրությունը համապատասխանեցվել է (այսուհետ ՀՀ ՊՄՏՀԿ) ,Հասարակական կազմակերպությունների մասինե ՀՀ օրենքին (գրանցման համար 211.171.00492, վկայական՝ 03Ա 053374, գրանցման ամսաթիվ՝ 25.01.2002թ): Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունը 2011թ հունիսի 30-ի արտահերթ համագումարում որոշում է կայացրել անվանափոխվել որպես ,Հայաստանի ԴՕՍԱԱՖե համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպություն և հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրությունը:
1.3. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կազմել երիտասարդության նախազորակոչային պատրաստման ընդհանուր համակարգի հիմքը:
1.4. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը ինքնուրույն է կազմակերպում իր գործունեությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնադրության:
Կազմակերպությունը երաշխավորում է հավասար իրավունքներ ու հնարավորություններ իր բոլոր անդամներին, սահմանում է իր ներքին կառուցվածքը և գործունեության ձևերն ու մեթոդները:
1.5.Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ճիշտ այնպես, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի պարտավորությունների համար:
Կազմակերպության փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հետ կարգավորվում են համապատասխան իրավական ակտերով և պայմանագրերով:
1.6. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը իրավաբանական անձ է հանդիսանում պետական գրանցման պահից, ունենում է ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում, կնիք` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով և խորհրդանշով, դրոշմներ, իր անունով ու խորհրդանշանով բլանկներ, դրոշ և այլ անհրաժեշտ վավերապայմաններ (ռեկվիզիտներ):
1.7. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ն ունի դրոշ (երկարության և լայնության 2:1 հարաբերությամբ պաստառ է, որի աջ եզրի կենտրոնը երկու հատվածներով միացած է ձախ եզրի վերին և ներքին անկյուններին: Ստացված հավասարասրուն եռանկյունին, որի հիմքը դրոշի ձախ եզրն է, իսկ գագաթը՝ աջ եզրի կենտրոնը, ներկված է կապույտ, վերևի ուղղանկյուն եռանկյունին՝ կարմիր, իսկ ներքևինը՝ նարնջագույն), խորհրդանշան (շրջան, որի վրա անջատված են միմյանցից հավասարահեռ 95 աստիճանի 3 սեգմենտներ, որոնք ներկված են կարմիր, կապույտ և նարնջագույն, ազատ մնացած մասի կենտրոնում նկարված է վահան՝ Արարատ լեռան պատկերով, վերևում՝ ռազմական ինքնաթիռ, ձախում՝ ինքնաձիգ, իսկ աջ կողմում՝ խարիսխ: Ներքին սեգմենտի լարի վրա գրված է ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖե ՀԿ):
1.8. Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի գտնվելու վայրն է`
ՀՀ, քաղ. Երևան 0023, Արշակունյաց պողոտա 5: