ԳՐԻԳՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՕԳԱՆԵԶՈՎ

(29.10.1936-29.08.1937)

Ծնվել է 1896թ. մարտի 5-ին Ելիզավետպոլի նահանգի Շամխորի գավառի Բաղաքենդ գյուղում: Նախնական կրթություն ստացել է տեղի երկաթգծի ուսումնարանում: 1915թ. զորակոչվել է ցարական բանակի 116-րդ պահեստազորային գունդ, որտեղից տեղափոխվում է թուրքական ճակատ: 1917թ. ընդունվում և ավարտում է Գորի քաղաքի ենթասպայական դպրոցը, գործուղվում Թիֆլիսի՝ կազմավորվող հայկական ազգային զորամասերում ծառայելու: 1918թ. թողել է զինվորական ծառայությունը և մեկնել ծննդավայր: 1919թ. տեղափոխվելով Հայաստան, զորակոչվում է ՀՀ բանակ,
մասնակցում հայ-ադրբեջանական կռիվներին Նախիջևանում:1919թ. բնաջնջումից փրկելու համար Ջուղայի 1000 բնակչության հետ տեղափոխվում է Պարսկաստանի Թավրիզ քաղաք, այնուհետև վերադառնում Հայաստան: 1920թ. գարնանը ուղարկվում է Ղարաբաղ, որի խորհրդայնացումից հետո տեղափոխվում է հայրենի գյուղ, մասնակցում է մուսաֆաթականների ապստամբության ճնշմանը, հետո նորից տեղափոխվել Հայաստան, զորակոչվել ՀՀ բանակ: 1919թ. բնաջնջումից փրկելու համար Ջուղայի 1000 բնակչի հետ գնում է Պարսկաստանի Թավրիզ քաղաք, այնուհետև վերադառնում Հայաստան: 1920թ. գարնանը ուղարկվում է Ղարաբաղ, որի խորհրդայնացումից հետո տեղափոխվում է հայրենի գյուղ, մասնացում է մուսաֆաթականների ապստամբության ճնշմանը, հետո նորից տեղափոխվում Հայաստան, զորակոչվում ՀՀ բանակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921թ. փետրվարին մասնակցել է Լոռու հակամենշևիկյան ապստամբությանը, Թիֆլիսի գրավմանը:1922թ. ՌԿ(բ)Կ անդամ է: 1923-1930թթ. ծառայում է ՀՍԽՀ Արտակարգ հանձնաժողովում (ԱՐՄՉԵԿԱ): 1931թ. նշանակվում է հայկական հրաձգային դիվիզիայի հատուկ բաժնի պետ: 1936-1937թթ. Պաջը Ավիաքիմ Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահն էր: 1938-1940թթ. բազմարտմիության նախագահն էր: 1940-1941թթ. Առողջապահության ժողկոմատի հատուկ բաժնի լաբորատորիայի վարիչ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից, եղել է հայկական 408-րդ դիվիզիայի գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1945թ. սովորել է Մոլոտովի անվան ռազմական ակադեմիայի վերապատրաստման դասընթացներում: 1946թ. նշանակվել է ռազմագերիների 115 ճամբարի  վարիչ: Մահացել է 1985թ. Երևանում:  Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», Կարմիր դրոշի», երկու անգամ «Կարմիր աստղի» շքանշաններ, պատվոգրերով, հուշանվերներով: