ԳԵԴԵՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 

(26.06.1939-26.06.1941)

Ծնվել է 1907թ. Նոր Բայազետ գավառի Նոր Բայազետ քաղաքում: Նախնական կրթություն ստացել է տեղի հոգևոր դպրոցում: 1924-1928թթ. սովորել է Հայկական միացյալ ռազմական դպրոցում, 1927թ. տեղափոխվել Թբիլիսի և ավարտել է Անդրկովկասյան հետևակային դպրոցը: 1938-1940թթ. սովորել է Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում: 1942-1943թթ. ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1947-1951թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Մոլոտովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1924թ. ընդունվել է ՀԼԿեՄ շարքերը:
1928թ. ՌԿ(բ)Կ անդամ է: 1920-1924թթ. զբաղվել է հողագործությամբ սեփական հողամասում: 1924թ. սևագործ բանվոր Նոր Բայազետի էլեկտրակայանում: 1928-1933թթ. Հայկական հրաձգային գնդի 2-րդ դասակի հրամանատարն է: 1933-1939թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցնում Բաքվի հետևակային դպրոցում: 1939-1941թթ. Պաջը-Ավիաքիմի Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահն է: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին,  զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել գնդի հրամանատար: 1946-1947թթ. եղել է Երևանի պետական գեղարվեստական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնի վարիչ, 1947-1953թթ. Երևանի Մոլոտովի անվան պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնի վարիչ, 1959թ. աշխատել է հնագիտության և ազգագրության ինստիտուտում:Մահացել է 1985թ.:
Պարգևները. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1943թ. հոկտեմբերի 26-ի հրամանագրով արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչմանը: «Լենինի», «Կարմիր աստղ», «Կարմիր դրոշի» շքանշանների, «1941-1945թթ. Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալի, պատվոգրեր, հուշանվերներ: