ԱՐՏԱՎԱԶԴ ՏԻԳՐԱՆԻ ԲՈՅԱՋՅԱՆ
(15.02.1939-26.06.1939)
Ծնվել է 1898թ. օգոստոսի 15-ին Կարսի մարզի Կաղզվան գյուղում: Նախնական կրթություն ստանում է Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հոգևոր սեմինարիայում: 1921-1923թթ. սովորում և ավարտում է Երևանի հրամանատարական դասընթացների հրետանային բաժինը: 1925-1926թթ. հրետանային բարձրագույն դպրոցը:
1924թ. ՌԿ(բ)Կ անդամ է: 1914-1917թթ. աշխատում է Նոր Նախիջևանի «Ակսայ» բաժնետիրական ընկերությունում որպես ներկարար բանվոր, 1917-1919թթ. Դոնի Ռոստովի Չենգերի գործարանում փականագործ: 1919-1921թթ. ծառայել է Կարմիր բանակում զինվոր:
1923-1935թթ. եղել է Քանաքեռի հրետանային գնդի,մարտկոցի, դիվիզիոնի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, 1935-1939թթ. Պաջը-Ավիաքիմի Հայաստանի կենտրոնական խորհրդի բաժնի վարիչ, 1939թ. Պաջը-Ավիաքիմի Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահ, 1939-1941թթ. Պաջը-Ավիաքիմի Բելոռուսիայի Մինսկի մարզային խորհրդի պետ: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել տարբեր գնդերի հրամանատար:
1945-1947թթ. եղել՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարի տեղակալ, 1947թ.Նախարարների խորհրդին կից որսորդական տնտեսության պետ:
Պարգևատրվել է երկու անգամ «Կարմիր դրոշի», «Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճան» շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով: