ԱՐՇԱԼՈԻՅՍ ՆԱՀԱՊԵՏԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

(29.07.1949-23.11.1956)

 

Ծնվել է 1905թ. դեկտեմբերի 14-ին Նոր Բայազետի Գավառի Սարուխան գյուղում: Նախնական կրթություն ստացել է տեղի դպրոցում: 1924-1928թթ. Թբիլիսիում ընդունվել և ավարտել է Անդրկովկասյան հետևակային դպրոցը: 1936-1939թթ. ավարտել է Լենինի անվան ռազմական ակադեմիան:
1924թ. ԽՄԿԿ անդամ է: 1920-1924թթ. վարձու աշխատող է եղել Սարուխան գյուղում: 1928-1939թթ. Կովկասյան 8-րդ, այնուհետև 60-րդ հրաձգային գնդերում  դասակի հրամանատար, քաղղեկ, կոմիսար:
1939-1940թթ. Բաքվում գնդային դպրոցի և հակաօդային պաշտպանության
կորպուսի դպրոցի վարիչ, 1940-1941թթ. Երևանում 443-րդ գնդի կոմիսար: Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 1942-1943թթ. եղել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար, հրամանատարի տեղակալ, 1943-1944թթ. Լենինգրադի ռազմաճակատի 21-րդ բանակաի պահեստազորային գնդի հրամանատար, 1944-1945թթ. Բելոռուսական ռազմաճակատի 556-րդ, 680-րդ հրաձգային գնդերի հրամանատար, 1946-1949թթ. ՀԽՍՀ զինվորական կոմիսարիատի 5-րդ բաժնի վարիչ, 1949-56թթ. Պաջը-Ավիաքիմի Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահ:
Պարգևները՝ «Սուվորովի 3-րդ աստիճանի», «Կարմիր դրոշի» շքանշաններ, «Կովկասի Պաշտպանության», «Լենինգրադի պաշտպանության», «Քլոնիգսբերգի գրավման», «Բեռլինի գրավման», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալներ, հոբելյանական մեդալներ: