19.01.2022թ-ին Հայաստանի ԴՕՍԱԱՖ ՀՀՀԿ Կենտրոնական խորհուրդը ZOOM on.line ռեժիմով մասնակցեց ԱՊՀ երկրների Միջազգային Հասարակական կազմակերպության ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի XI Պլենումի աշխատանքին:XI Պլենումին մասնակցում էին՝1. ՌԴ ԴՕՍԱԱՖ-ի, ԱՊՀ երկրների ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի նախագահ՝ գեներալ-գնդապետ Ա.Պ.Կոլմակովը2. Հայաստանի ԴՕՍԱԱՖ ՀՀՀԿ ԿԽ-ի նախագահ՝ Է.Ա.Հակոբյանը3. Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ՝ գեներալ-մայոր Ի.Վ.Դիրմանը4. Ղազախստանի ԴՕՍԱԱՖ-ի ներկայացուցիչ Գ.Ալմախանովան5. Տաջիկստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ՝ գեներալ-լեյտենանտ Ֆ.Ս.Լանգարիևը6. Ղրղզստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ՝ գեներալ-մայոր Ա.Ա.Կոշոնովը7. Ուզբեկիստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ՝ Խ.ԲատիրովըԱՊՀ երկրների ԴՕՍԱԱՖ-ի XI Պլենումի օրակարգում նախատեսված հարցերն էին.1. ԴՕՍԱԱՖ-ի ստեղծման 95-ամյակի նշումը, նրա հերոսական պատմության, գործունեության, նվաճումների և հետագա զարգացման խնդիրները:2. Կազմակերպչական հարցեր.2.1 ԱՊՀ երկրների ԴՕՍԱԱՖ-ի հերթական Պլենումի անցկացման ժամկետը և երկիրը: ՌԴ ԴՕՍԱԱՖ-ի, ԱՊՀ երկրների ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի նախագահ՝ գեներալ-գնդապետ Ա.Պ.Կոլմակովը պարգևատրեց Հայաստանի ԴՕՍԱԱՖ ՀՀՀԿ նախագահ Էդիկ Հակոբյանին ԴՕՍԱԱՖ-ի 95-ամյակին նվիրված հուշամեդալով:Հաջորդ պլենումը տեղի կունենա 2023թ. երկրորդ կեսին Ղրղզստանում: