ԳԱՌՆԻԿ  ԽԱՉԱՏՈՒՐԻ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

(14.10.1937-15.02.1939)

Ծնվել է 1910թ. մարտի 30-ին Արթիկի շրջանի Շիրվանջուղ գյուղում: Նախնական կրթություն ստանում է տեղի գյուղական դպրոցում: 1929-1931թթ. ընդունվում և ավարտում է Լենինականի կուսակցական դպրոցը, 1934-1936թթ. Մոսկվայի Ստալինի անվան կուսակցական ակտիվի դասընթացները: 1925թ. անդամակցում է կոմերիտական կազմակերպությանը, 1930թ. ԽՄԿԿ անդամ է:
1922-1927թթ. աշխատում է Շիրվանջուղի կոլտնտեսությունում, որպես վարձու բանվոր: 1928-1929թթ. Շիրվանջուղի կոլտնտեսության վարչության նախագահն էր: 1932-1934թթ. աշխատել է Ղուկասյանի ՀԼԿեՄ շրջկոմի քարտուղար:
1936-1937թթ. «Արարատ» տրեստի կուսակցական բյուրոյի քարտուղար, 1937-1938թթ. ՀԿԿ Ստալինյան շրջկոմի 3-րդ քարտուղար, 1938-1939թթ. Պաջը-Ավիաքիմի Հայաստանի կենտրոնական խորհրդի նախագահ,  1940-1947թթ. ՀԿԿ Ստեփանավանի շրջկոնի 1-ին քարտուղար, 1947-1948թթ. ՀԿԿ ԿԿ կադրերի բաժնի վարիչ, 1948-1949թթ. ՀԿԿ Մարտունու շրջկոմի 1-ին քարտուղար, 1949-1956թթ. ՀԽՍՀ Սննդի արդյունաբերության նախարարի տեղակալ, 1956-1957թթ. Գործվածքների ֆաբրիկայի փոխտնօրեն, 1957-1962թթ. թիվ 1 կարի ֆաբրիկայի տնօրեն, 1965թ. ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարության կադրերի բաժնի վարիչ:
Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», երկու անգամ «Պատվո շքանշան», «Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշաններով, «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945թթ. անձնուրաց աշխատանքի համար» մեդալներով, պատվոգրերով: