«Առավոտ» թերթը գրում է. «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում այս տարվանից կգործի ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ կսովորեն ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհված զինվորների ընտանիքի անդամները։

Դիմորդները Հայաստանի տարբեր տեղանքներից են, նրանց մեջ կան նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտներ։ Նախնական պայմանավորվածություն կա, որ նրանց կդասավանդի նաև Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը»։

«Առավոտ» 2017-07-27

Կոմանդոսը Շիրակի համալսարանում կդասավանդի ապրիլյան պատերազմի մասնակիցներին. «Առավոտ»

Post navigation


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *